Իսրայելի կառավարությունը մայիսի 7-ին հաստատել է խորհրդարանը լուծարելու մասին օրինագիծը և սեպտեմբերի 4-ին վաղաժամկետ ընտրություններ անցկացնելը: Այդ մասին հաղորդել է վարչապետի օգնական Ալեքս Սելսկին:
Նրա խոսքով, կառավարությունը հանձնարարել է օրենսդրության հարցերով հանձնաժողովին համապատասխան փաստաթուղթը հանձնել քնեսեթի քննարկմանը: