Մայիսի 7-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,400,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 392.94 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 392.95 դրամ:
Մայիսի 7-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 392.13 դրամ`մայիսի 4-ի համեմատ ավելանալով 0.27 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 510.87 դրամ` նվազելով 3.76 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը նվազել է 0.19 կետով` կազմելով 13.06 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: