ՄԱԿ-ում ավանդական մամլո ասուլիսը ձեռք է բերել երգիծական բնույթ, երբ լրագրողները սկսել են ադրբեջանական դեսպանին հարցնել նրա երկրում գրաքննության մասին, և պարզվել է, որ նա չի իմացել, որ այդ օրն աշխարհը նշել է Մամուլի ազատության օրը, հաղորդում է «Ազատություն» ռադիոն: Դեսպան և Անվտանգության խորհրդի գործող նախագահ Ագշին Մեհտիևն արագ ուղղել է սխալը, հայտարարելով, որ «Ադրբեջանը կարիք չունի նշել Մամուլի ազատության օրը, քանի որ երկրում ԶԼՄ-ների աշխատանքին ոչինչ չի խանգարում»: Ճեպազրուցին, որը որի ընթացքում Մեհտիևը պատմել է ԱԽ պլանների մասին, լրագրողներին մեկը հարցրել է նրան, նշում են արդյոք Ադրբեջանում Մամուլի ազատության համաշխարհային օրը: Որոշ դադարից հետո հանդես է եկել մշտական ներկայացուցչի տեղակալ Տոֆիկ Մուսաևը. «Մենք այդ առիթով պետական տոն չունենք, բայց կա խոսքի ազատության միջազգային օր»:
Մեհտիևն ասել է լրագրողներին, որ չի հերքում այն փաստը, որ Ադրբեջանում որոշ լրագրողներ բանտարկության մեջ են, բայց նշել է, որ նրանց լրագրողական գործունեությունը հանցագործություն չէ: «Բանտում ում ասես կարելի է գտնել՝ ինժեներների, լրագրողների, բժիշկների»,- հավելել է Մեհտիևը: