1 հունիսի 2004 - 19:44 AMT
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
Վերջերս Մոսկվայում տեղի ունեցած վրաց-ռուսական գործարար խորհրդաժողովի ժամանակ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հանդիպում է ունեցել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հետ: Ինչպես տեղեկացնում է «Ա-Ինֆո» գործակալությունը` վկայակոչելով Վրաստանի խորհրդարանի անդամ Վան Բայբուրդյանին, Ա.Աբրահամյանը եղել է Ռուսաստանի այն հինգ խոշոր գործարարների թվում, որոնց հետ առանձին հանդիպել է Վրաստանի նախագահը: Հայ գործարարը հանդիպման ժամանակ պատրաստակամություն է հայտնել ներդրումներ անել Ռուսաստանը Հայաստանի եւ Վրաստանի հետ կապող աբխազական երկաթգծի վերականգնման գործում: