1 հունիսի 2004 - 22:55 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՄԵԾԱՑՆԵԼ ԻՐ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ
2005 թվականին Հայաստանը մտադիր է մեծացնել իր պաշտպանական ծախսերը: Այդ մասին 2003 թվականի բյուջեի կատարման վերաբերյալ խորհրդարանական լսումների ավարտին լրագրողներին այսօր տեղեկացրել է Հայաստանի պաշտպանության նախարար, Ազգային անվտանգության խորհուրդի քարտուղար Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով` ընթացիկ տարվա համեմատ, 2005 թվականի պետբյուջեում պաշտպանական ծախսերի համար նախատեսվելու է ավելի մեծ գումար: Ընդսմին նախարարը չի հայտնել կոնկրետ թվեր: Նշենքւ որ ընթացիկ տարում Հայաստանի պաշտպանական ծախսերը կազմել են շուրջ 85 մլն դոլար: