1 հունիսի 2004 - 23:12 AMT
ՎԱՂԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ
Հունիսի 2-ին Երեւանում տեղի կունենա հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 7-րդ նիստը: Ռուսական պատվիրակությունը կգլխավորի հանձնաժողովի համանախագահ, Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովը: Ինչպես տեղեկացրել են ՀՀ խորհրդարանի մամուլի ծառայությունում, նիստի օրակարգում են` Հայաստանի եւ Ռուսաստանի տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները: Նույն օրը ռուսական պատվիրակությունը կհանդիպի Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ: Նախատեսված է նաեւ հանդիպում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: