1 հունիսի 2004 - 23:48 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՔՍԱՅԻՆՆԵՐԸ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ ՄԱՔՍԱՆԵՆԳԱՅԻՆ ԱՎՏՈՄԱՍԵՐԻ ԵՎ ՇԱՐԺԻՉԻ ՅՈՒՂԻ ԽՄԲԱՔԱՆԱԿ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ
Հայաստանի մաքսային աշխատողները հայտնաբերել են Ռուսաստանից կեղծ փաստաթղթերով ներկրված 100 հազար դոլար գումարի մաքսանենգային ավտոմասերի եւ շարժիչի յուղի խմբաքանակ: Այդ մասին այսօր լրագրողներին տեղեկացրել է Հայաստանի մաքսային կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետի տեղակալ Էդուարդ Սանասարյանը: Նրա խոսքերով` «Մերկուրի A» համատեղ ձեռնարկության կողմից մատակարարված ավելի քան 30 տոննա կազմող բեռը հարկերից խուսափելու նպատակով փորձել են անցկացնել մաքսային ստուգումից խույս տալով: Տվյալ փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: Ինչպես նշել է Է.Մանասարյանը, ամբողջությամբ վերցրած ընթացիկ տարում մաքսային աշխատակիցները բացահայտել են մաքսային կանոնների խախտման 73 դեպք, որոնց առնչությամբ հարուցվել է 10 քրեական գործ: Առգրավվել է մաքսանենգ ապրանքներ շուրջ 363 հազար դոլար գումարի չափով: