2 հունիսի 2004 - 23:59 AMT
ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ ԿԼԻՆԻ ԱԲԽԱԶԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ
Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի այսօր Երեւանում կայացած 7-րդ նիստի ընթացքում ընդունվել է արձանագրություն, որի կետերից մեկով նախատեսվում է առաջարկել Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի կառավարություններին եռակողմ պայմանագիր ստորագրել` Աբխազիայի երկաթուղային միջանցքի խնդիրը լուծելու համար: Ինչպես լրագրողներին է հաղորդել նիստի ավարտին հրավիրված ասուլիսում հանձնաժողովի համանախագահ, Ազգային ժողովի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը, հանձնաժողովը հետեւողական կլինի այդ կարեւոր հարցի լուծման գործում, որի բնույթը հիմնականում քաղաքական է: Հանձնաժողովի ռուսաստանցի համանախագահ, ՌԴ Դաշնության խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովը հույս է հայտնել, որ մոտ ապագայում այդ ուղղությամբ կաշխատի միջկառավարական հանձնաժողով: