8 մայիսի 2012 - 20:06 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Արամ Մանուկյան. ՀԱԿ-ը ՍԴ կդիմի ԱԺ ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով

ՀՀՇ վարչության նախագահ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արամ Մանուկյանը հայտնել է, որ ՀԱԿ-ը պատրաստվում է Սահմանադրական դատարան դիմել Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով: Այդ մասին Մանուկյանը հայտնել է Երևանում ընթացող հանրահավաքի ժամանակ:

Նրա խոսքով` նման դիմումի համար հիմք է ծառայում, մասնավորապես, Սարգսյանի և գործադիր իշխանության այլ բարձրաստիճան անձանց մասնակցությունը նախընտրական քարոզարշավին, «ինչը հակասահմանադրականության դրսևորում է` ուռճացրած ընտրացուցակներ, ինչպես նաև ընտրողների անձնագրերում անհետացող թանաքով կնիքներ, ինչը թույլ է տվել բազմակի քվեարկում իրականացնել»:

ՖՈՏՈՇԱՐՔ