8 մայիսի 2012 - 20:13 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Փաշինյան. Հայկական իշխանությունները սեփական ժողովրդի ցեղասպանություն են իրականացնում

«Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, Հայ ազգային կոնգրեսի անդամ Նիկոլ Փաշինյանը Երևանում ընդդիմության հանրահավաքի ժամանակ հայտնել է, թե գտնում է, որ հայկական իշխանությունները` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, սեփական ժողովրդի ցեղասպանություն են իրականացնում:

Այս կապակցությամբ, նրա խոսքով, մայիսի 6-ը յուրօրինակ ապրիլի 24 է դարձել: Փաշինյանը հայտնել է նաև, որ Հայաստանն այժմ «քոչարյանասարգսյանական օսվենցիմ է»:

Փաշինյանը նաև անդրադարձել է իր մեծամասնական մասնակցությանը ընտրություններին` ընդգծելով, որ այդ «օսվենցիմում» գտնվել է 9099 ազատ և հպարտ քաղաքացի, ովքեր, անկախ ամեն ինչից, քվեարկել են իր օգտին:

Նիկոլ Փաշինյանը մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում իր թեկնածությունն էր առաջադրել թիվ 7 ընտրատարածքում:

ՖՈՏՈՇԱՐՔ