11 մայիսի 2012 - 16:29 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Գրեհեմ Ուոթսոն. Ժողովրդավարական գործընթացները Հայաստանում չափազանց դանդաղ են ընթանում

Լիբերալ-ժողովրդավարների և բարեփոխիչների եվրոպական կուսակցության (ԼԺԲԵԿ) ղեկավար Գրեհեմ Ուոթսոնն այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է, որ մայիսի 6-ին Հայաստանում կայացած ընտրությունները կարելի է առաջընթաց համարել, եթե համեմատելու լինենք նախորդ ընտրությունների հետ: Սակայն, ըստ նրա, դա բավարար չէ, քանի որ պարզվել է, որ որոշ տեղամասերում քվեարկել է ընտրողների 2012 տոկոսը, մեկ այլ տեղ անձինք, որոնք չեն եղել այդ ընտրատեղամասի ցուցակում: Ուոթսոնը նշել է, որ ժողովրդավարական գործընթացները Հայաստանում չափազանց դանդաղ են ընթանում, այն շատ ավելի արագ ու ակտիվ պիտի լինի: Խոսելով քայլ առ քայլ զարգացման մասին, ինչպես ասում են պետությունների ղեկավարները, նա հայտարարել է, որ նման մոտեցման կարելի է հանդիպել բռնապետների ելույթներում:

Մայիսի 6-ին Հայաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ: Համաձայն բոլոր 1982 ընտրատեղամասերի քվեաթերթիկների մշակման արդյունքում ստացած նախնական տվյալների` կուսակցություններն ու բլոկը դասավորվել են հետևյալ կարգով. Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 663 066 (44,05 %), «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 454 684 (30,20 %), Ժառանգություն»` 87 095 (5,79 %), Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) ` 106 910 (7,10 %), «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)` 86 296 (5,73 %), «Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 82 690 (5,49 %), Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն (ՀԴԿ)` 5 633 (0,37 %), Հայաստանի Կոմունիստական կուսակցություն` 15 933 (1,06 %), «Միավորված հայեր» կուսակցություն` 3 080 (0,20 %):

ՖՈՏՈՇԱՐՔ