
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է մի «պարզ քաղաքական ճշմարտություն»: «Դժգոհ լինելով ընտրություններից, սակայն վերցնելով պատգամավորական մանդատները` քաղաքական ուժերը և՛ de facto, և՛ de jure ճանաչում են ԱԺ ընտրությունների արդյունքները: Մնացածը` հռետորականություն է և սեփական էլեկտորատին ստեղծված իրավիճակը «հրամցնելու» փորձ»,- գրել է Աշոտյանը: