8 հունիսի 2004 - 20:46 AMT
ՀԱՅ ՍՊԱՆԵՐԸ ԿՐԿԻՆ ԿՓՈՐՁԵՆ ՄԵԿՆԵԼ ԲԱՔՈՒ` ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆԱՏՕ-Ի ԿՈՆՖԵՐԱՆՍԻՆ
Հայ սպաները մտադիր են մասնակցել հունիսի 22-ին «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Բաքվում անցկացվելիք ՆԱՏՕ-ի զորավարժությունների պլանավորման կոնֆերանսին: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը հաղորդել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանը, ՆԱՏՕ-ի ղեկավարությունը տեղեկացրել է հայկական կողմին, որ հունիսի 16-ին Վրաստանում Ադրբեջանի դեսպանությունում նրանք կարող են ստանալ Բաքու ժամանելու համար անհրաժեշտ փաստաթղթերը: Հիշեցնենք, որ հայ սպաները չեն թույլատրվել մասնակցելու պլանավորման հարցերով առաջին կոնֆերանսին, որը նույնպես կայացել էր Բաքվում: Հայ զինվորականների մասնակցությանն ինչպես կոնֆերանսներին, այնպես էլ զորավարժություններին, որոնք կանցկացվեն Բաքվում ընթացիկ տարվա աշնանը` պնդում է ՆԱՏՕ-ի ղեկավարությունը: