11 մայիսի 2012 - 20:12 AMT
«Nabucco»-ի շինարարությունը կարող է սկսվել 2015-ին և ավարտվել 2018-ին

«Nabucco» գազատարի շինարարությունը, որը կոչված է Կասպից տարածաշրջանից և Մերձավոր Արևելքից գազ տեղափոխել եվրոպական երկրներ, կարող է սկսվել 2015-ին: Այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ մեջբերելով OMV ավստրիական ընկերությունում գազային բաժանմունքի ղեկավար Հանս Պետեր Ֆլորենին:

«Եթե ադրբեջանական «Շահ Դենիզ» հանքավայրի շահագործման հարցով գործընկերները հաջորդ տարի որոշում ընդունեն խողովակաշարի երթուղու մասին, շինարարությունը կարող է սկսվել 2015-ին և ավարտվել 2018-ին»,- հաղորդել է Ֆլորենը: