Ամերիկյան Forbes ամսագիրը ուրբաթ հրապարակել է աշխարհի ամենաազդեցիկ մայրերի վարկանիշը: Ցուցակի առաջին հորիզոնականում է ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը: Նրան հետևում է Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը, իսկ եռյակը եզրափակում է ամերիկյան « PepsiCo» եընկերության ղեկավար Ինդրա Նույին:
Ամսագրի ցուցակի 4-րդ հորիզոնականում է Facebook-ի գործադիր օպերացիոնալ տնօրեն Շերիլ Սանդբերգը, 5-րդում Մելինդա Գեյթսը` Բիլլ Գեյթսի կինը և Բիլլ և Մելինդա Գեյթսեր բարեգործական հիմնադրամի համանախագահը:
Ընդ որում, ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման զբաղեցրել է ընդամենը 7-րդ հորիզոնականը: Նրան շրջանցել և 6-րդ հորիզոնականն է զբաղեցրել Հնդկաստանի «Հնդկական ազգային կոնգրես» իշխող կուսակցության առաջնորդ Սոնյա Գանդին, հաղորդում է Ինտերֆաքսը: