12 մայիսի 2012 - 09:57 AMT
«Երկիր». Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվելու է մանդատից

Թերթը գրում է, որ ըստ իրենց տեղեկությունների` «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակը մի շարք փոփոխությունների է ենթարկվելու։ «Կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվելու է մանդատից։ Նրա փոխարեն խորհրդարան կգնա կուսակցության համամասնական ցուցակի 14-րդ հորիզոնականը զբաղեցնող Անահիտ Բախշյանը։ Արդեն երեկ լուրեր էին շրջանառվում, թե ցուցակի երրորդ համարը` Զարուհի Փոստանջյանը ևս վայր է դնելու մանդատը։ Լուրն, ի դեպ, «Երկիր»–ի հետ զրույցում Փոստանջյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն, եթե Փոստանջյանը հրաժարվի մանդատից, ապա նրա փոխարեն խորհրդարան կգնա Ստեփան Սաֆարյանը։ Այսպիսով` խորհրդարանում կլինեն Խաչատուր Քոքոբելյանը, Ստեփան Սաֆարյանը, Ալիկ Արզումանյանը, Ռուբեն Հակոբյանը և Անահիտ Բախշյանը»,- գրում է թերթը։