Սարաևոյում ավարտվել է «Բոսնա-2012» շախմատի միջազգային մրցաշարը: Վերջին 9-րդ տուրում հայ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը զիջեց Ալեքսանդր Իպատովին (Թուրքիա) և վաստակեց 5,5 միավոր՝ ավարտելով ելույթը 6-րդ տեղում:
Մրցաշարի հաղթաղ դարձավ հունգարացի շախմատիստ Վիկտոր Էրդոսը 6,5 միավորով, երկրորդ տեղը գրավեց Միխայիլ Անտիպովը (Ռուսաստան), երրորդ տեղում է Եվգենի Պոստնին (Իսրայել):
2011թ. այս մրցաշարում Մելքումյանը գրավեց 2-րդ տեղը, իսկ մրցաշարի հաղթող դարձավ Բաադուր Ջոբավան (Վրաստան):