«Եթե կուսակցության հույսը դառնում է ծախվող քաղաքացին, ինքը դադարում է քաղաքական ուժ լինելուց, ինքը մարդ առնող-ծախող, թրաֆիքինգով զբաղվող կազմակերպություն է», - այս համոզմանն է ռոք երգիչ Սարգիս Մանուկյանը: Թերթին տված հարցազրույցում «Էմփիռեյ» խմբի մենակատարն այդպիսով անդրադարձել է ընտրակաշառքների մասին տարածված խոսակցուոթյուններին: Երգիչը նաև համոզմունք է հայտնել, որ ձայներ առնող կուսակցության ոչ բոլոր անդամներն են ողջունում այդ երևույթը: Սարգիս Մանուկյնի կարծիքով` «կա լծակներ ունեցող մի ուժ, որը նպատակաուղղված փչացնում է ինչպես հասարակությունը, այնպես էլ` կուսակցություններին: «Այստեղ կա երկու հանցագործ օղակ: Մեկը հասարակության տգետ, ծախված հատվածն է, մյուսն էլ այն հատվածը, որը կուսակցությունների ձեռքով է այս ամեն ինչը անում: Այսինքն` կուսակցությունները փչացած չեն, կան կուսակցություն փչացնող հատուկ մեխանիզմներ», - այսպիսին է երգչի կարծիքը: