Հարավային Սուդանի մոտ 700 ոստիկաններ լքել են Սուդանին սահմանակից վիճահարույց տարածքը:
Սուդանն ու Հարավային Սուդանը հավակնում են այդ տարածքին, թեև ձևականորեն այն վերահսկվում է Սուդանի կողմից: Ավելի վաղ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը սպառնացել է պատժամիջոցներով երկու Սուդաններին, եթե նրանք մինչ մայիսի 16-ը չպայմանավորվեն խաղաղ երկխոսության վերսկսման մասին, հայտնում է BBC-ին: