12 մայիսի 2012 - 10:55 AMT
«Ժողովուրդ». Արթուր Բաղդասարայնն անշնորհակալ է

Թերթը գրում է, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը թեև անթիվ–անհամար հեռախոսներ ու մուրաբաներ է բաժանել ողջ երկրով, այնուամենայնիվ, ցանկալի արդյունք չի ստացել։ «Ժողովուրդ»–ի տեղեկությունների համաձայն` Արթուր Բաղդասարյանը բավականին դժգոհ է ընտրությունների արդյունքներից։ Միակ հուսադրող պատկերը ՕԵԿ–ի համար Կոտայքի մարզում է եղել, մասնավորապես` Աբովյանում, որտեղ կուսակցության աշխատանքները համակարգում էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Ըստ լուրերի, Արթուր Բաղդասարյանը չի գնահատում նաև նրա աշխատանքը»,- հաղորդում է թերթը։