12 մայիսի 2012 - 11:46 AMT
Աշխաբադում կքննարկվի ԱՊՀ զբոսաշրջության խորհրդի ստեղծման հարցը

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում, որը տեղի կունենա Աշխաբադում մայիսի 30-ին, առաջարկվում է քննարկել մոտ 30 նախագիծ ԱՊՀ պետությունների ինտեգրման տարբեր ուղղությունների վերաբերյալ, հայտնում է ԱՊՀ Գործկոմը:

Քննարկման կներկայացվի նաև ԱՊՀ Էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքի ապահովման պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ արձանագրությունը:

Կքննարկվի նաև ԱՊՀ զբոսաշրջության խորհրդի ստեղծման հարցը: