Facebook սոցիալական ցանցի հիմնադիրներից մեկը՝ Էդուարդո Սավերինը հրաժարվել է ԱՄՆ քաղաքացիությունից: Նա որոշել է դառնալ Սինգապուրի քաղաքացի:
Ըստ Սավերինի մամլո քարտուղար Թոմ Գուդմանի, այդ որոշումն ընդունվել է որոշ չափով նաև բիզնեսի նկատառումներով՝ ձեռնարկատերը ներդրումներ է արել նաև ասիական ընկերություններում: Այժմ նա արդեն ապրում է Սինգապուրում: Սավերինը ծնվել է Բրազիլիայում և ԱՄՆ է տեղափոխվել 1992 թվականին: Նա ԱՄՆ քաղաքացի է 1998 թվականից: