9 հունիսի 2004 - 20:17 AMT
ԱՅՍՈՒՀԵՏ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ ՎԻՐԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱԶԱՏԱԶՐԿՎԵԼ ՄԵԿ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ
Հայ պատգամավորները քվեարկել են Հայաստանի Քրեական օրենսգրքում մի շարք հոդվածներ ներառելու օգտին, որոնք իշխանության ներկայացուցչին վիրավորելու համար պատիժ են նախատեսում: Ինչպես հաղորդել է խորհրդարանում տվյալ օրինագիծը ներկայացնող ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, մասնավորապես, իշխանության ներկայացուցչին վիրավորելու համար նախատեսվում է տուգանք, իսկ կրկին անգամ խախտելու դեպքում հնարավոր է մինչեւ մեկ տարի ազատազրկում: Բացի այդ ՀՀ ՔՕ-ից բացառվել է կետը` ըստ որի ցմահ ազատազրկման դատապարտված անձանց վերաբերյալ դատավճռի վերանայման հնարավորությունը սահմանվում էր միայն 20 տարի բանտարկությունից հետո: Տվյալ փոփոխությունը, նախարարի խոսքերով, պայմանավորված է Եվրախորհրդի նախարարների կոմիտեի այն որոշմամբ, որ անկախ պատժի տեսակից ու ժամկետից կալանավորներին պետք է դատավճռի վերանայման հայց ներկայացնելու հնարավորություն ընձեռնվի: