12 մայիսի 2012 - 12:39 AMT
Թուրքիայում 5 պաշտոնաթող և 6 գործող գեներալ է ձերբակալվել

Թուրքիայում դատարանի որոշմամբ ձերբակալվել է 6 գործող և 5 պաշտոնաթող գեներալ: Նրանք բոլորը մեղադրվում են դավադրության մեջ, որի նպատակն էր Նեքմետտին Էկբաքարի պաշտոնանկությունը 1997 թվականին:

Հայտնի է, որ ձերբակալվածների թվում է նաև Գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Բերքայ Թուրգուտը: Էրդողանը, որը հետաքննության նախաձեռնողներից մեկն է, սկսել է անհանգստության նշաններ դրսևորել 1997թ. գործով շարունակվող ձերբակալությունների առնչությամբ: Նա մտավախություն ունի, որ նման մասշտաբով դրանք կարող են «սոցիալական ցնցումների պատճառ դառնալ»,-հայտնում է rosbalmt.ru-ն: