Կիևում ներկայացրել են ֆուտբոլի Եվրոպայի գավաթի պաշտոնական նամականիշը: Նամականիշը թողարկվել է 10 հազար նմուշ տպաքանակով: Մինչ մրցաշարի մեկնարկը կհայտնվեն նաև մանկական նամականիշեր, ինչպես նաև նամականիշեր երկրպագուների համար, որտեղ պատկերված կինի Ուկրաինայի ֆուտբոլի հավաքականը: Նամականիշի չափերն են՝ - 50,46х50,46 մմ:
Ինչպես հայտարարել է «Ուկրփոստի» գլխավոր տնօրեն Օքսանա Պլոտնիկովան, ՈւԵՖԱ-ն հաստատել է նամականիշերը: