12 մայիսի 2012 - 13:47 AMT
Վկա. Նարեկ Հարթունյանը հարկերից չի խուսափել

Երեկ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է Նարեկ Հարթունյանի գործով հերթական դատական նիստը, որի ժամանակ ցուցմունք է տվել Արսեն Արտաշեսյանը։ Նա 2010 թվականի հոկտեմբերից մինչև 2011 թ. ապրիլ ամսին աշխատել է «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ՍՊ ընկերությունում` որպես գլխավոր հաշվապահ՝ հենց այն նույն ժամանակահատվածում, երբ Նարեկ Հարթունյանը զբաղեցրել է տնօրենի պաշտոնը։

Ըստ վկայի, Ն. Հարթունյանը նրան խնդրել է վերացնել նախկինում եղած չարաշահումները, որպեսզի լիարժեք հարկային դաշտում գործեն:

Նարեկացի արվեստի միության hաղորդագրության մեջ նշվում է, որ Արտաշեսյանը մինչև Նարեկի տնօրեն լինելը` Սևակ Արծրունու և Արտյոմ Մարտիրոսյանի տնօրինության ժամանակ հայտնաբերել է շուրջ 60 մլն ՀՀ դրամի վաճառված ապրանք, որի վերաբերյալ ոչ հարկային փաստաթղթեր են կազմված, ոչ էլ գումարն է առկա:

Արտաշեսյանը նաև ցուցմունք է տվել, որ ամբաստանյալներ Անին և Նարեգը հանդիպել են իրեն, պահանջել, որ փոխի իր ցուցմունքը: Վկայի այս ցուցմունքի վերաբերյալ հայտարարություն է արել նաև Նարեկ Հարթունյանը և ասել, որ այն չի համապատասխանում իրականությանը:

Դատական նիստը հետաձգվել է և նշանակվել մայիսի 22-ին` ժամը 10.00-ին: Այս նիստին ցուցմունք կտան գործով մյուս հինգ վկաները: