12 մայիսի 2012 - 15:01 AMT
Սիրիայում ազատ են արձակվել գրոհայինների կողմից առևանգված Իրանի երկու քաղաքացիները

Իրանի երկու քաղաքացիներ, որոնց առևանգել էին մի քանի ամիս առաջ Սիրիայում հակակառավարական ուժերի գրոհայինները, ազատ են արձակվել:

Ըստ Թուրքիայում Իրանի դեսպանատան տվյալների, Շահմորադ Նաջաֆին ու Շահգոլի Գալավանդը արդեն այսօր կվերադառնան հայրենիք: Պատանդների ազատման մանրամասները չեն ներկայացվում, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ըստ Իրանի հեռուստատեսության, Իրանի մի քանի քաղաքացիներ դեռ գերության մեջ են մնում: