12 մայիսի 2012 - 17:54 AMT
ՄԱԿ ներկայացուցիչները դատապարտել են Աֆղանստանի դպրոցների վրա գրոհայինների հարձակումը

Աֆղանստանում ՄԱԿ առաքելությունը շաբաթ օրը դատապարտել է գրոհայինների հարձակումը դպրոցների վրա և կոչ արել աֆղանական կառավարությանը և միջազգային ուժերին լրացուցիչ միջոցներ ձեռնարկել կրթական հաստատությունների, հատկապես իգական դպրոցների պաշտպանության համար, հաղորդում է Ազատություն ռադիոն:

Չորեքշաբթի օրը Պակտիկա նահանգում հարձակման են ենթարկվել կրթության բաժնի աշխատողները, մահացել են հինգ հոգի:

Մեկ օր առաջ գրոհայինների խումբը կրակ է արձակել աղջիկների դպրոցի վրա:

Թալիբներն արգելում են աղջիկներին դպրոց գնալ և կանոնավոր կերպով հարձակումներ են կատարում դպրոցականների և դպրոցների վրա: