Թբիլիսիում` Սերեբրյանայա փողոցում, փլուզվել է հայկական Սուրբ Նշան եկեղեցու պատը: Բեկորները վնասել են կից բնակելի տունը: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել, սակայն ընտանիքը մնացել է անօթևան:
1701թ կառուցված եկեղեցու փլուզման պատճառը վերջին օրերին տեղացող հորդառատ անձրևներն են:
Ինչպես հաղորդել է արտակարգ իրավիճակների օպերատիվ ծառայության բաժնի պետ Նոդար Չումբաձեն, դեպքը տեղի է ունեցել 02:30-ի սահմաններում: Ըստ նրա, շինությունը վթարային էր և համապատասխան ծառայությունները տեղեկացվել էին այդ մասին:
«Գոյություն ուներ եկեղեցու փլուզման վտանգ, անվտանգության նորմերը պահպանվել էին: Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել»,-ընդգծել է նա:
Տուժած ընտանիքին օգնություն կցուցաբերի Հին Թբիլիսիի վարչակազմը, հաղորդում է Գրուզիա Online-ը: