Մաշտոցի պուրակի ակտիվիստ, Ազատ ուսանողների ֆորում նախաձեռնության ադնամ, Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանող Միքայել Նազարյանին այսօր առավոտյան բերման են ենթարկել հատուկ քննչական ծառայության աշխատակիցները մտնելով համալսարան և «զրուցելու» նպատակով տարնելով բաժին։ Այս մասին հաղորդում է լրագրող Թեհմինե Ենոքյանը։
«Նախապես չեն ներկայացրել ոչ ծանուցագիր, ոչ իրավական հիմքեր։ Այս պահի դրությամբ Միքայել Նազարյանը գտնվում է հատուկ քննչական ծառայության բաժանմունքում, որտեղ ներկա է նաև նրա փաստաբանը։ Դրսում Բրյուսովի համալսարանի և բնապահպան–ակտիվիստները սպասում են նրա ազատ արձակմանը»,–նշված է Ենոքյանի հաղորդագրության մեջ։