14 մայիսի 2012 - 21:10 AMT
«Օրինաց երկիր» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը կգլխավորի Հեղինե Բիշարյանը

«Օրինաց երկիր» կուսակցությունը քննարկել է 2012թ. ընտրությունների ընթացքում ձեռք բերված մանդատների բաշխման հարցը: Քաղաքական խորհրդի որոշման արդյունքում հինգերորդ գումարման Ազգային ժողովում ՕԵԿ-ի ձևավորած խմբակցությունը կգլխավորի Հեղինե Բիշարյանը, քարտուղար է նշանակվել Խաչիկ Հարությունյանը:

Խմբակցության մեջ կմտնեն նաև Մհեր Շահգելդյանը, Իշխան Խաչատրյանը, Սամվել Թադևոսյանն ու Կարեն Բոթոյանը:

Մայիսի 6-ին Հայաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ:

Համաձայն բոլոր 1982 ընտրատեղամասերի քվեաթերթիկների մշակման արդյունքում ստացած տվյալների` կուսակցություններն ու բլոկը դասավորվել են հետևյալ կարգով.

Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 663 066 (44,05 %) «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 454 684 (30,20 %) Ժառանգություն»` 87 095 (5,79 %) Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) ` 106 910 (7,10 %) «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)` 86 296 (5,73 %), «Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 82 690 (5,49 %) Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն (ՀԴԿ)` 5 633 (0,37 %) Հայաստանի Կոմունիստական կուսակցություն` 15 933 (1,06 %) «Միավորված հայեր» կուսակցություն` 3 080 (0,20 %):