15 մայիսի 2012 - 16:42 AMT
Իրանում ավարտվել է երկրում ընթացող զորավարժությունների երկրորդ փուլը

Իրանի բանակի ցամաքային ուժերի «Ջաֆար Թայար» զորավարժությունների երկրորդ փուլը Հարավային Խորասան նահանգում հաջողությամբ ավարտվել է, հայտնում է Իրանի պետական հեռուստառադիոն: Զորավարժությունների շրջանակներում մշակվել են անօդաչու սարքերի կասեցման գործողությունները:

Զորավարժություններին մասնակցել են ցամաքային, ՌՕՈւ և ՀՕՊ ուժերի ամենափորձառու զորամասերը: Այդ զորավարժությունների նպատակն է Իրանի ցամաքային ուժերի բոլոր զորամասերի մարտունակության պահպանումն ու բարձրացումը: