15 մայիսի 2012 - 21:47 AMT
Եվրոպական կանաչների համագումարի առանցքային թեման նոր կանաչ արժույթի ներդրումն էր

Կոպենհագենում մայիսի 11-14-ը տեղի է ունեցել Եվրապական կանաչների` European Green Party-ի, 16-րդ համագումարը` «Սոցիալական քաղաքաքականություն: Սոցիալական ինտեգրում: Սոցիալական համագործակցություն» կարգախոսով:

Համագումարի առանցքային թեման նոր կանաչ արժույթի ներդրումն էր և կանաչ աշխատատեղերի ստեղծումը` որպես գլոբալ տնտեսական ճգնաժամից դուրս գալու հնարավորություն:

Համագումարի ավարտից հետո ընդունվել են մի շարք բանաձևեր, որոնք վերաբերում են «Նոր կանաչ արժույթի» սոցիալական ասպեկտներին, ԵՄ ապագային: