
ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը նոյեմբերի 6-ին կայանալիք նախագահական ընտրություններում կաջակցի Հանրապետական կուսակցության թեկնածու, Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միտտ Ռոմնիին: Այս մասին նա հաղորդել է ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ներկայումս նախընտրական մրցավազքի առաջատար է համարվում Ռոմնին: Որպեսզի նա դառնա միանձնյա թեկնածու անհրաժեշտ է 1144 պատվիրակների ձայներ: