16 հունիսի 2004 - 23:10 AMT
ՎԱՍՏԱՆԸ ԲՌՆԱԳՐԱՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆ ՏԱՐԱՆՑՎՈՂ ԳԱԶԸ
Առաքված գազի դիմաց վրացական կողմի չվճարումների պատճառով ռուսական «Գազպրոմ» ընկերությունը ուսումնասիրում է այդ երկիր «երկնագույն վառելիքի» մատակարարումների նկատմամբ սահմանափակում կիրառելու հնարավորությունը: Այդ մաիսն երեկ լրագրողներին է հայտարարել «Գազպրոմի» վարչության փոխնախագահ Ալեքսանդր Ռյազանովը: Նրա խոսքերով, բանը հասնում է նրան, որ վրացական կողմը բռնագրավում է իր տարածքով Հայաստան տարանցվող գազը: «Գազպրոմ»-ի վարչության ներկայացուցչի տվյալներով, գազի մատակարարման դիմաց Վրաստանի ընդհանուր պարտքը կազմում է շուրջ 60-70 մլն դոլար: