18 հունիսի 2004 - 23:01 AMT
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՆԿՐԵՏ ԴՐԱԿԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԻ ԴԵՌԵՎՍ ՉԻ ԲԵՐԵԼ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ
Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ քաղաքական երկխոսությունը շարունակվում է, սակայն կոնկրետ դրական տեղաշարժի այն դեռեւս չի բերել: Այս մասին Երեւանում այսօր հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով` ՆԱՏՕ-ի ստամբուլյան գագաթնաժողովում իր կողմից գլխավորած պատվիրակության մասնակցության ծրագրում Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Աբդուլա Գյուլի հետ հանդիպում դեռեւս չի նախատեսվում: Վ.Օսկանյանը կոչ է արել մեծ նշանակություն չտալ հայ-թուրքական սահմանի շուտափույթ բացման վերաբերյալ տարբեր հրապարակումներին: Ընդ որում նախարարը նշել է այդ խնդրի կարեւորությունը Հայաստանի համար եւ չի բացառել, որ սահմանի բացումը նաեւ պաշտոնական Անկարայի ցանկությունն է: