
Գերմանիայի իշխանությունները տեղափոխել են Բեռլինի նոր օդանավակայանի բացումը` հակահրդեհային համակարգի խնդիրների պատճառով: Բացումը տեղի կունենա 2013թ մարտի 17-ին:
2.5 մլրդ եվրո արժողությամբ նոր օդանավակայանը նախատեսված է տարեկան 27 մլն ուղևորի համար:
Ենթադրվում է, որ օդանավակայանը կլինի Գերմանիայում մեծությամբ 3-րդը` Մայնի Ֆրանկֆուրտի և Մյունխենի օդանավակայաններից հետո: