ԱՄՆ-ն Իրանին ճնշում է թանկացումների միջոցով` մեծամասնությամբ պարենային մթերքրերի: Այս տեսակետն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց իրանագետ Արմոն Իսրայելյանը, հավելեվո, որ շուտով սպասվում են նաև բենզինի թանկացումներ:«ԱՄՆ-ի համար ավելի հեշտ է այդպես ճնշում գործադրել Իրանի վրա, քան ռազմական գործողությունների դիմել, քանի որ դա կարող է աղետալի հետևանքներ ունենալ նաև տարածաշրջանի համար», - ասաց Իսրայելյանը:
Անդրադառնալով Իրանում տիրող քաղաքացիական վիճակին` իրանագետ Ռուդիկ Յարայլանը նշեց, որ գրեթե ի սպառ բացակայում են հեղափոխությունների հանգեցնող որևէ նախադրյալներ:
«Դրա վառ ապացույցը Իրանում կայացած խորհրդարանական ընտրություններն են, որտեղ Իրանի պահպանողական քաղաքական գործիչները մեծ առավելությամբ հաղթանակ տարան», - նշեց Յարալյանը, հույս հայտնելով, որ ներկա կարգավիճակը Իրանում կպահպանվի, քանի որ դա «կարևոր է նաև մեր ազգային անվտանգության համար»: