19 մայիսի 2012 - 11:43 AMT
YouTube կայքից հանվել է «ծեծի ենթարկվող աղջկա» տեսագրությունը

Facebook սոցիալական ցանցում լայն տարածում գտած տեսագրությունը, որտեղ երիտասարդ մի աղջիկ ծնկով դաժանաբար ծեծում է մյուս աղջկան և հայհոյում, երեկ երեկոյան հանվել է YouTube կայքից:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանն ասաց, որ ոստիկանությունը տեղյակ չէ, թե ում նախաձեռնությամբ է տեսագրությունը հանվել:

Մալխասյանը նշեց նաև, որ տեսագրությունը շարունակվում է ուսումնասիրվել ոստիկանության կողմից և կադրերում երևացողների ինքնությունները դեռևս պարզված չեն։