
Պաշտպանության նախարարության Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում մայիսի 18-ին տեղի է ունեցել պրոֆեսիոնալ սերժանտական կազմի հերթական հոսքի թողարկման հանդիսավոր արարողությունը:
Սերժանտներին ավարտական վկայականները հանձնել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Շնորհավորելով երիտասարդ սերժանտներին` ՀՀ պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ զորամասերում իրենց ներկայությամբ և ստացած գիտելիքներով նրանք կնպաստեն հայոց բանակի մարտունակության հետագա ամրապնդմանը և կարգապահության բարձրացմանը: Այս մասին հաղորդում են պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։