
Առնվազն յոթ հոգի է մահացել և շուրջ 100-ը վիրավորել են Սիրիայի Դեր էլ Զոր քաղաքում տեղի ունեցած պայթյունից, հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով ԱԳՆ մամլո քարտուղար Ջիհադ Մակդիսիին Twitter-ում: Ըստ Մակդիսիի, պայթած ավտոմեքենայում եղել է մոտ 500 կգ պայթուցիկ նյութ: Պատահարի վայրում արդեն եղել են ՄԱԿ ռազմական դիտորդները, հայտնել է նա: