20 մայիսի 2012 - 18:09 AMT
Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը կդառնա տասներորդ դիվանագիտական ներկայացուցչությունը Օդեսայում

Օդեսայում տասներորդ հոբելյանական դիվանագիտական ներկայացուցչությունը կլինի Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը: Այդ մասին, ողջույնի խոսքով հանդես գալով Օդեսայում Եվրոպայի օրվա բացմանը, հաղորդել է Օդեսայի քաղաքագլուխ Ալեքսեյ Կոստուսևը, հաղորդում է Analitika.at.ua-ը:

«Մենք ունենք ինը գլխավոր հյուպատոսություն, վեց պատվավոր հյուպատոսություն, Արտաքին գործերի նախարարության ներկայացուցչություն, Ուկրաինային և Մոլդովային սահմանամերձ օգնություն ցուցաբերելու ԵՄ առաքելություն»,- նշել է Կոստուսևը:

Իր ելույթում քաղաքապետը ճշտել է, որ Հայաստանի նախագահն արդեն համապատասխան հրամանագիր է ստորագրել Օդեսայում դիվանագիտական ներկայացուցչություն բացելու մասին: