28 հունիսի 2004 - 19:15 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅՑԵԼԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ
Բուլղարիայի Ժողովրդական ժողովի նախագահ Օգնյան Գերջիկովի հրավերով հունիսի 29-ին Սոֆիա կմեկնի Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը խոսնակ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ: Ինչպես հաղորդել են ՀՀ Ազգային Ժողովի մամլո ծառայությունում, Սոֆիայում նախատեսվում են հանդիպումներ Բուլղարիայի նախագահ Գեորգի Պրվանովի, վարչապետ Սիմեոն Սաքս-Կոբուր-Գոտտայի, Ժողովրդական ժողովի նախագահ Օգնյան Գերջիկովի, խորհրդարանի արտաքին քաղաքականության, պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ Վենկո Ալեքսանդրովի, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահի տեղակալ Յունալ Լյութֆիի, հայ համայնքի ներկայացուցիչների հետ: