28 հունիսի 2004 - 19:19 AMT
ԱՅՍՕՐ ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ
Այսօր հնգօրյա աշխատանքային այցով Երեւան է ժամանում Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Թալվիթիեն: Այցի ընթացքում նախատեսվում են Հեյկի Թալվիթիեի հանդիպումները Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների հետ: Նախատեսվում է նաեւ ԵՄ հատուկ ներկայացուցչի այցը Լեռնային Ղարաբաղ: