28 հունիսի 2004 - 21:48 AMT
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՎԻ ՆՈՐ ՀՅՈՒՐԱՆՈՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Հայ-մոսկովյան առեւտրա-ֆինանսական ընկերություն (ՀՄԸ) հիմնելու մասին Հայաստանի կառավարության եւ Մոսկվայի կառավարության միջեւ ձեռք բերված համաձայնագրի շնորհիվ Ռուսաստանի մայրաքաղաքում կսկսվի նոր հյուրանոցի շինարարություն, որը շահագործման կհնաձնվի 2007 թվականին: Համապատասխան հանձնարարական է տվել Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը: Ինչպես ՌԻԱ «Նովոստի» գործակալությանն են հաղորդել քաղաքի միջազգային կապերի դեպարտամենտում, հյուրանոցի շինարարությունը կընթանա մանկապարտեզին պատկանող հողատարածքում: Որպես տարածքի (մոտ 0,6 հեկտար) օգտագործման փոխհատուցում, ՀՄԸ-ն պարտավորվում է վերակառուցել մեկ այլ մանկապարտեզի շենքը` փակվող նախադպրոցական հաստատությունից երեխաներին այստեղ տեղափոխելու համար: