28 հունիսի 2004 - 22:40 AMT
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԿԱՆՑԿԱՑՆԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն հունիսի 29-ին երկօրյա այցով կժամանի Լեռնային Ղարաբաղ: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, այցի ընթացքում նա կհանդիպի ԼՂ քաղաքական ղեկավարության հետ: Ակնկալվում են նաեւ հանդիպումներ Շուշիում եւ Լաչինում բնակվող Ադրբեջանից գաղթած հայ փախստականների հետ: Նշենք, որ սա ֆինն դիվանագետի առաջին այցն է Լեռնային Ղարաբաղ ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում: 1995-96 թվականներին նա զբաղեցնում էր ԵԱՀԿ Մինսկի կոնֆերանսի համանախագահի պաշտոնը եւ բազմիցս այցելել է ԼՂ: