22 մայիսի 2012 - 09:39 AMT
«Առավոտ». Մհեր Շահգելդյանի խոսքով՝ ՕԵԿ-ը կոալիցիա կկազմի

«Առավոտը» գրում է, որ երեկ իրենց հետ զրույցում ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանն ասել է. «Կոալիցիոն գործընկերությունը շարունակվել և շարունակվելու է այն համաձայնագրի ոգով, որը 2008 թվականին ձևավորվել Է ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի միջև, ինչը պայմանավորված է Սերժ Սարգսյանի և Արթուր Բաղդասարյանի անձնական հարաբերություններով և երկրի առջև ծառացած մարտահրավերներին համարժեք արձագանքելու հրամայականով»: