22 մայիսի 2012 - 10:01 AMT
«Ժողովուրդ». Քանի դեռ չի ստացվում ԲՀԿ-ի հետ իշխող կոալիցիայի ձևավորումը, այնքան հրճվում է ՕԵԿ-ը

«Ժողովուրդը» գրում է, որ լավատեղյակ աղբյուրներից իրենց հայտնի է դարձել, որ իշխանական կուլիսներում առայժմ ոչ մի կերպ չի ստացվում համաձայնության գալ կոալիցիա ձևավորելու հարցի շուրջ:

«ԲՀԿ-ն պատրաստակամություն է հայտնել մաս կազմել իշխող կոալիցիային միայն այն դեպքում, եթե Սերժ Սարգսյանը վարչապետ նշանակի իրենց համար ցանկալի թեկնածուի: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն ցանկանում է վարչապետի պաշտոնում պահել Տիգրան Սարգսյանին, իսկ ԲՀԿ-ն դա համարում է «ձևական կոալիցիայի» հիմնական ապացույց` հրաժարվելով որևէ փաստաթուղթ ստորագրել: ԲՀԿ-ի «վարչապետացուն» Գագիկ Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանն է: Հավելենք, որ քանի դեռ չի ստացվում ԲՀԿ-ի հետ իշխող կոալիցիայի ձևավորումը, այնքան հրճվում է «Օրինաց երկիր» կուսակցությունը: Համաձայն մեր տեղեկությունների`ՕԵԿ գրասենյակում արդեն երկու օր է`«աչքալուսանք» են տալիս իրար`կրկնելով, որ ԲՀԿ-ն կոալիցիա չի մտնելու»,- գրում է պարբերականը: