22 մայիսի 2012 - 11:05 AMT
Կանադան կավարտի իր ռազմական առաքելությունը Աֆղանստանում 2014 թվականին

Կանադան հայտարարել է, որ մտադիր է ավարտել իր մասնակցությունը ռազմական գործողությանը Աֆղանստանում 2014թ. մարտից հետո, սակայն կկատարի իր պարտավորություններն ու կավարտի աֆղան զինծառայողների ուսուցման իր ընթացիկ առաքելությունը, հայտնում է Ինտերֆարքսը:

«2014թ. մարտից հետո մեր երկիրն այլևս ռազմական ներկայություն չի ունենա Աֆղանստանում»,-հայտարարել է Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը Չիկագոյում՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո: