22 մայիսի 2012 - 10:15 AMT
«Հրապարակ». Քոչարյանը կրկին մեկնել է Մոսկվա

«Հրապարակը» գրում է, որ շաբաթ օրը նախագահականում տեղի ունեցած Գագիկ Ծառուկյան–Սերժ Սարգսյան հանդիպումից հետո, կիրակի առավոտյան Ռոբերտ Քոչարյանը կրկին մեկնել է Մոսկվա։

«Պատճառաբանություն միշտ կա. «Սիստեմա ԱՖԿ» տնօրենների խորհրդի անդամն անելիքներ ունի Ռուսաստանում։ ԲՀԿ–ում, սակայն, համոզված են, որ այդ հարցն առավել առնչվում է իրենց` կոալիցիա մտնել–չմտնելու հարցին։ Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի Չիկագո չմեկնելը խառնել է Քոչարյանի հաշիվները. վերջինս հույս ուներ, որ Սերժ Սարգսյանի մասնակցությունը ՆԱՏՕ–ի գագաթնաժողովին կկոշատցնի այդ գագաթնաժողովին արտգործնախարարի մակարդակով մասնկացող Ռուսաստանի դիրքորոշումը` վերջնական դարձնելով պահանաջը, որ վարչապետ պետք է դառնա ոչ թե Տիգրան Սարգսյանը, այլ Եվրասիական միության ջատագով «մեկը»»,–գրում է թերթը։